Աշխարհ

Բրազիլիայում ճշտել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ճշտել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի կենտրոնում գտնվող Վինյեդո քաղաքի մոտակայքում կործանված Passaredo ընկերության ATR-72 մարդատար ինքնաթիռում եղել է ոչ թե 62, այլ 61 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է բրազիլական G1 հեռուստաալիքը։

Վերջին տվյալներով՝ կործանման պահին օդանավում եղել է անձնակազմի չորս անդամ և 57 ուղևոր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ինքնաթիռ էր բարձրացել 58 ուղևոր։ Աղետի հետևանքով բոլորը զոհվել են։

Բրազիլիայում ATR-72 ինքնաթիռի կործանման մասին հայտնի է դարձել օգոստոսի 9-ին։ Օդանավը Կասկավել քաղաքից ուղևորվում էր Գուարուլյուս։ Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ կործանման պահին ինքնաթիռի շարժիչներն աշխատել են և անկումն ուղեկցվել է օդում անկանոն պտույտներով։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռը աղետի ազդանշան չի տվել։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ավիավթարի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում