Ադրբեջան

Ալիևը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Ալիևը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում պաշտպանության և անվտանգության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ամրապնդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Աստանայում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 6-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։  

«Աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ավելի մեծ ամրապնդում», - Ադրբեջանի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։  

Այս համատեքստում Ալիևն առանձնապես ընդգծել է հուլիսին Ղազախստանում անցկացված «Բիռլեստիկ-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։ Նրա խոսքով` պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման ցուցանիշ է նաև Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների ուսուցումն Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում