Հայաստան

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված` օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով ներողամտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում