Տնտեսություն

Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ նախատեսվում է հանդիպում առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ. «Սպուտնիկ Արմենիա»

1 րոպեի ընթերցում

Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ նախատեսվում է հանդիպում առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ. «Սպուտնիկ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ առաջիկայում տեղի կունենա հանդիպում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը՝ հղում կատարելով լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ նախատեսված հանդիպումը տեղի է ունենալու Իրանում։

Ըստ աղբյուրի՝ երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր: 

Երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ․ հնդկական Մումբայի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան (կամ ավտոմոբիլային ճանապարհով, կամ երկաթուղով), այնուհետև՝ Վրաստան, որտեղից էլ՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ էլ Ռուսաստան՝ ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում