Մերձավոր Արևելք

Անկարայում բնակելի շենքում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել․ ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Անկարայում բնակելի շենքում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայի Չանքայա բնակելի թաղամասի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Turkiye պարբերականը՝ հավելելով, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։

Հաղորդվում է, որ միջադեպին արձագանքել են մի քանի առողջապահական խմբեր, ոստիկանությունը և կոմունալ ծառայությունները։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ միջամտության շնորհիվ պայթյունից հետո ծագած հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում