Մշակույթ

Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ անցկացվելու է «Կոմիտասյան Հայաստան»  խորագրով ֆլեշմոբ

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ անցկացվելու է «Կոմիտասյան Հայաստան»  խորագրով ֆլեշմոբ

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ «Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարան»-ը նախաձեռնել է «Կոմիտասյան Հայաստան»  խորագրով ֆլեշմոբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆլեշմոբն անցկացվելու է սոցիալական ցանցերով: Մեկնարկելու է օգոստոսի 11-ին և ավարտվելու է Կոմիտասի ծննդյան օրը՝  սեպտեմբերի 26-ին:

Ներկայացնելով ֆլեշմոբի կանոնները՝ համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անհատ, ընկերություն կամ հաստատություն կարող է դառնալ այդ ֆլեշմոբի մասնակիցը: «Յուրաքանչյուր մասնակից «Ֆեյսբուք»-ի իր հարթակի ուղիղ եթերում կամ նախօրոք պատրաստված տեսահոլովակի ձևաչափով տեղադրում է Կոմիտասին վերաբերող նյութ՝ նկար, քանդակ, կամ հանդես է գալու երգով, բանաստեղծությամբ, ասույթով, հուշով: Անհրաժեշտ է տեղադրել նաև միջոցառման  հեշթեգերը՝ #ԿոմիտասյանՀայաստան, #Կոմիտաս155»,- նշեց Անահիտ Օհանյանը՝ կարևորելով կոմիտասյան ֆլեշմոբի մասսայականացումը, կոչ անելով միանալ նախաձեռնությանը:

«Կոչ ենք անում հայությանը ակտիվ մասնակցել ֆլեշմոբին: Մեկ ակնթարթ միավորվենք մեծն Կոմիտասի շուրջ, մեր խոնարհումը բերենք ու դառնանք Վարդապետի ժառանգության իրավատերը»,- հավելեց Անահիտ Օհանյանը։

Արմենուհի Մխոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում