Հորդանանը և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին Իրանին նախազգուշացրել է, որ թագավորությունը թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածներ հասցնելու համար՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Sky News Arabia-ին։ 

«Թագավորության ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ից, Իսրայելից և Իրանից պահանջել է հեռու մնալ Հորդանանի օդային տարածությունից», - մեջբերում է հեռուստաալիքն աղբյուրի խոսքը։

Ըստ Kan News-ի՝ նմանատիպ հայտարարություն է արել նաև Սաուդյան Արաբիան՝ նշելով, որ թույլ չի տա, որ իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերն անցնեն իր տարածքով դեպի Իսրայել։ Ըստ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյայի՝ այդ հայտարարությունն ուղարկվել է նաև անմիջապես Իրանին։ 

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Հորդանանի ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանությունը խոցել են ԱԹՍ-ներ և հրթիռներ, որոնք արձակվել էին Իրանից՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի գեներալների սպանության: Փոխվարչապետն այն ժամանակ հայտարարել էր, որ Հորդանանը «կխոցի ցանկացած անօդաչու թռչող սարք կամ հրթիռ, որոնք  կթափանցեն իր օդային տարածք»՝ անկախ նրանից՝ դրանք իրանական են թե իսրայելական։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին, որը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել