Մերձավոր Արևելք

Լիբանանը չի ցանկանում, որ «Հեզբոլլահ»-ի պատասխանը իսրայելական հարձակմանը վերածվի մասշտաբային պատերազմի

1 րոպեի ընթերցում

Լիբանանը չի ցանկանում, որ «Հեզբոլլահ»-ի պատասխանը իսրայելական հարձակմանը վերածվի մասշտաբային պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանը ցանկանում է այնպես անել, որ Բեյրութում Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի հրամանատարի սպանությանը հնարավոր պատասխանը չվերածվի Մերձավոր Արևելքում մասշտաբային պատերազմի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտնել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ 

«Հեզբոլլահ»-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կպատասխանի Բեյրութի վրա իրականացված հարձակմանը։ Իրանն իր հերթին խոստացել է վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի սպանության համար՝ չնայած Իսրայելը չի ընդունել և չի հերքել իր առնչությունը դրան։

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հարվածներ են հասցնում միմյանց 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրա հետևանքով Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում