ԳՅՈՒՄՐԻ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերին գյումրեցի մարզիկների մրցելույթները գյումրեցիներն ու քաղաք այցելած հյուրերը հնարավորություն կունենան դիտել բացօթյա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել են նստատեղեր ու մեծ էկրան:
«Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտը բացօթյա դիտելու համար բացի մեծ էկրանից տարածքում տեղադրված կլինեն նաև հեռուստաէկրաններ: Այնպես որ՝ երեկոյան իջնում ենք հրապարակ՝ երկրպագելու մեր մարզիկներին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ մինչ հունահռոմեական ըմբշամարտի մեկնարկը հրապարակում հավաքվածներին կուրախացնի DJ JAN-ը։
Արմենուհի Մխոյան