ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոնի «Նոա»-ի շարունակում է հաջող ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոա»-ն սեփական հարկի տակ` Աբովյանի քաղաքային մարզադաշտում, հյուրընկալեց Աթենքի ԱԵԿ-ին ու առավելության հասավ 3:1 հաշվով:
«Նոա»-ի կազմում աչքի ընկան Պինսոնը, դարպասապահ Չանչարևիչը և Գրեգորիոն:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Աթենքում օգոստոսի 15-ին: