Սպորտ

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյան
Մալխաս Ամոյան

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում դուրս եկավ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիան ներկայացնող Նաո Կուսակայի հետ: Ամոյանը զիջեց 3:1 հաշվով և գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ` նախորդ երկու գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար գերազանցել էր Ֆինլանդիայի և Իրանի ներկայացուցիչներին: 77 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտերը կկայանան օգոստոսի 7-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:15-ին:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում