Մարզեր

Փրկարարները Սևանի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակով քաղաքացուն և մոտեցրել ափ

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Սևանի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակով քաղաքացուն և մոտեցրել ափ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 6-ին, ժամը 17:54-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակն ու քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել ափ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում