Հայաստան

ՆԳՆ-ում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպումը։

Մասնակցում էին ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, պարեկային ծառայողներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, կարևորելով հանդիպումների պարբերականությունը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ քննարկումները թույլ են տալիս հավաքագրել կին ծառայողների խնդիրներն ու առաջարկությունները, ինչը նախարարության քաղաքականության մշակման և ռազմավարական նպատակների արդյունավետ պլանավորման շրջանակում անհրաժեշտություն է։

Անդրադառնալով կին ծառայողների բարձրացրած հարցերին՝ Պարեկային ծառայության պետը մատնանշել է վեր հանված խնդիրների հնարավոր լուծումները։

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության խթանման առումով Արթուր Խուդինյանը կարևորել է հատկապես կին պարեկների դերը, իրազեկման արշավների ընթացքում նրանց ներկայացվածությունը։

Նատալի Սահակյանը ներկայացրել է պարեկային ծառայության կազմակերպման և անցկացման միջազգային փորձը, առանձնահատկությունների մանրամասներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հերթափոխային ծառայության, համազգեստի կրման կանոնների, վերապատրաստումների անցկացման և ծառայությանն առնչվող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում