Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ծրագիրը սահուն իրականացնելու վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ծրագիրը սահուն իրականացնելու վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են սպորտային համալիրի կառուցման ընթացքի հարցեր, որոնք վերաբերել են արտաքին և բակային ինժեներական ցանցերին, մարզադաշտի խոտածածկույթին, լողավազանին, նախագծային լուծումներին ու հաշվարկներին։ Ընթացիկ յուրաքանչյուր հարցի կարգավորման համար որոշվել են սեղմ ժամկետում հրատապ լուծման տարբերակներ՝ աշխատանքների ծավալն ըստ ժամանակացույցի, սահուն և որակով իրականացնելու նպատակով։ 

Նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը լսել է բոլոր կողմերի դիտարկումները, ներկայացրել կոմիտեի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու կարևորագույն ծրագրի բարեհաջող իրագործմանը։ Նա հիշեցրել է գործընկերային սկզբունքով և թիմային աշխատանքով առաջնորդվելու կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն իրականացնողներից ակնկալվում է ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և որակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում