ՓԱՐԻԶ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն:
Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում: Նրա մրցակիցը Իրանից Մոհամմադհադի Սարավին է։
Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանից Արամ Վարդանյանը:
Եվ Երևանի ժամանակով 13:55-ից սկսած «Stade de France»-ում Օլիմպիական խաղերում իր առաջին մեկնարկը կունենան աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով ուժերը կփորձի 800 մետր վազքում: Նա ընդգրկված է երրորդ մրցահերթում:
Վարվառա Հայրապետյան