Սպորտ

Փարիզ-2024. Այսօր արեցի այն, ինչ կարող էի. Վահագն Դավթյան

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Այսօր արեցի այն, ինչ կարող էի. Վահագն Դավթյան

ՓԱՐԻԶ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանն ամփոփեց Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերում իր արդյունքը:

«Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Կարծում եմ` կատարածս վարժությունը վատը չէր: Կարող էի առավել բարձր գնահատական ստանալ: Սակայն դա էլ չէր բավականացնի մեդալի համար: Եզրափակիչում առավել լավ կատարեցի իմ վարժությունը, քան որակավորման փուլում էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Վերջինիս խոսքով` Փարիզի Օլիմպիական խաղերը հետաքրքիր ու լավ ընթացք են ունեցել իր համար: 

«Լարվածություն չկար, ինձ խանգարող ոչինչ չկար: Տրամադրվել և մասնակցել եմ, ինչպես իմ յուրաքանչյուր միջազգային մրցաշարին: Արել եմ իմ առավելագույնը և ներդրել եմ ուժերս ամբողջությամբ»,- առանձնացրեց նա:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերում 6-րդն է: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում առաջինը պայքարի մեջ մտան օղակների վարժության մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14.866 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

Օղակների վարժության չեմպիոն դարձավ Չինաստանից Լյու Յանգը (15.300 միավոր), ով նաև Տոկիոյի ՕԽ-ի ոսկե մեդալակիր է: Երկրորդը կրկին Չինաստանից Ցու Յինգյուանն է (15.233 միավոր), իսկ եռյակի վերջում հույն Էլեֆտերիուս Պետրունիասն է (15.100):  

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում