Ծայրահեղ շոգը Եվրոպայում տարեկան 175 000 մարդու կյանք է խլում. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30 %-ով աճել է Եվրոպայի 53 երկրներում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրներում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով տարեկան մահացել է ավելի քան 175 000 մարդ։ Աշխարհում այս ցուցանիշը կազմել է շուրջ 489 000 մարդ, Եվրոպայի բաժինը կազմել է 36 %: Ցուցանիշը մեծանում է տարածաշրջանի գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ մոնիթորինգ է իրականացվում:

Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից մոտավորապես կրկնակի ավելի արագ։ Դիտարկումների պատմության ընթացքում երեք ամենատաք տարիները գրանցվել են 2020 թվականից ի վեր, իսկ 10 ամենատաք տարիները՝ 2007 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածում:

Կլյուգեն հիշեցնում է, որ «ծայրահեղ բարձր ջերմաստիճանները խորացնում են քրոնիկական հիվանդությունները, ներառյալ սրտանոթային, շնչառական և ուղեղի անոթային հիվանդությունները, շաքարախտի հետ կապված հիվանդությունները»: ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրենը ռիսկի խմբերին խորհուրդ է տալիս զով պահել բնակարանը, տնից դուրս գալիս գտնվել ստվերում, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից օրվա ամենաշոգ ժամանակ և պահպանել հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում՝ զերծ մնալով քաղցր, ալկոհոլային կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի