Աշխարհ

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում հանցավորության մակարդակը նվազել է

1 րոպեի ընթերցում

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում հանցավորության մակարդակը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի մեկնարկից ի վեր իրավապահները Փարիզում և նրա մերձակայքում ձերբակալել են 200 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին:

«Բերման է ենթարկվել է 200 մարդ, որոնցից 180-ը վերցվել է կալանքի տակ», - ասել է նախարարը։ 

Նա նշել է, որ խաղերի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է հանցավորության մակարդակի «շատ զգալի» նվազում։ Դարմանենի խոսքով՝ ուժի կիրառմամբ կողոպուտների թիվը նվազել է 24 %-ով, ավտոմեքենաների առևանգումների թիվը՝ 10 %-ով։

Նախարարը հանցավորության մակարդակի նվազումը պայմանավորել է այն հանգամանքով, որ Օլիմպիական խաղերի ժամանակ կարգուկանոն ապահովելու համար գործի են դրվել չափազանց մեծ թվով իրավապահներ:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանում օլիմպիական օբյեկտների շրջանում տեղակայվել է 35 000 ոստիկան և ժանդարմ, 18 000 զինվորական և անվտանգության մասնավոր ընկերությունների մի քանի հազար աշխատակից:

Փարիզի Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին և կտևեն մինչև օգոստոսի 11-ը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում