Երևանում 2024 թվականին կփոխարինվի 500 վերելակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում 2024 թվականին կփոխարինվի 500 վերելակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ գործընթացն իրականացվում է երկու փուլով: 

«Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը ավելի քան 4 տասնամյակ սպասարկում են բնակիչներին: 

Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված  2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, որ քաղաքի վերելակային ֆոնդի գրեթե կեսը փոխարինել ենք: Հաշվի առնելով, որ վերելակները բաժնային սեփականություն են, ծրագիրն իրականացնում ենք՝ թեթևացնելով բնակիչների սոցիալական բեռն ու ապահովելու քաղաքացիների անվտանգությունը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կամո Բադանյանն ընդգծել է, որ այս պահին միանգամից 97 հասցեներում սկսվել է փոխարինումը: Տեղադրվում են 400 հատ բելառուսական ու 100 ռուսաստանյան արտադրության սարքավորումներ: Շահագործման ժամկետը մոտ 25 տարի է

Ամեն մի վերելակի փոխարինման համար սահմանված է 40 աշխատանքային օր: Նախքան շահագործվելը՝ յուրաքանչյուր վերելակ հատուկ փորձաքննության է ենթարկելու: Շեշտվում է, որ դրանք հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Քաղաքացիների խնդիրը վերելակները խնամքով օգտագործելն ու պահպանելն է, քանի որ դրանք իրենց իսկ պատկանող բաժնային սեփականությունն են»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հայերեն فارسی

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները