Թուրքիա

Թուրքիայում արգելափակվել է Instagram-ի հասանելիությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում արգելափակվել է Instagram-ի հասանելիությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մուտքը Instagram սոցիալական ցանց (պատկանում է Meta-ին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Միևնույն ժամանակ արգելափակման պատճառների ու տևողության մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը քննադատել էր այս սոցիալական ցանցը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության կապակցությամբ ցավակցական գրառումներն արգելափակելու որոշման համար։

«Սա իսկական գրաքննություն է», - ասել էր Ալթունը՝ մեկնաբանելով Instagram-ի գործողությունները։

Հանիյեն և նրա թիկնապահը սպանվել են հուլիսի 31-ի վաղ առավոտյան Թեհրանում, որտեղ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը մասնակցում էր Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը հարձակման մեջ մեղադրել են Իսրայելին։ Իսրայելը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում