Էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  2  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։

«Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա պարծենալու բան է: Մտածում ենք՝ աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ  նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝  տեղեկացնելով, որ էլեկտրական ավտոբուսներն արագ շարքից դուրս չգալու համար կերթևեկեն բարեկարգված ու լայն փողոցներով: Ուղեվարձն, ըստ քաղաքապետի, կլինի 100 դրամ, այնքան, որքան երթուղային տրանսպորտի արժեքն է: Ավտոբուսներն ունեն 1 տարվա երաշխիքային սպասարկում:

«ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ)  ծրագրի նպատակն է եղել նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։         

Հայերեն فارسی

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ