Ռուսաստան

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան նախատեսում է օգոստոսին կազմակերպության Անվտանգության խորհրդում բարձրացնել Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչների մատակարարման հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Կարծում եմ՝ այո, մենք անպայման նման հանդիպում կանցկացնենք օգոստոսին, այստեղ հրատապություն չկա, քանի որ այստեղ ամեն օր տեղեկատվություն է ստացվում և ճշտվում, և մենք նույնպես պետք է լավ պատրաստվենք դրան», - ասել է Պոլյանսկին՝ հավելելով, որ այդ թեման անպայմանորեն կբարձրաձայնվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում