Իրան

Իրանի նախագահը շվեյցարացի գործընկերոջն ուղղված նամակում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շվեյցարացի գործընկերոջն ուղղված նամակում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր շվեյցարացի գործընկերոջը՝ Վիոլա Ամերդին՝ ընդգծելով երկու երկրների կողմից փոխադարձ հետաքրքրության և հարգանքի վրա հիմնված համագործակցության նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA լրատվականը՝ հավելելով, որ Իրանի նախագահը երկու ժողովուրդների կապերը պատմական և բարեկամական է որակել՝ նշելով, որ շուրջ 100 տարվա հարաբերություններն անգնահատելի հնարավորություն են ստեղծում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը և Շվեյցարիան էլ ավելի կխորացնեն համագործակցությունը՝ այդ ուղղությամբ հաշվի առնելով նոր ճանապարհային քարտեզի ստեղծումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում