Իրան

Իրանի խորհրդարանի հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Հանիյեի սպանության հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Հանիյեի սպանության հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզայիին։ 

Նա հայտնել է , որ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին։

«Հարցը հետաքննվում է, և Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կհրապարակի համապատասխան տեղեկությունները՝ կապված հետագա գործողությունների և նիստերի հետ», - հավելել է Ռեզային։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիյեն և նրա թիկնապահներից մեկը հուլիսի 31-ին սպանվել են Թեհրանում, որտեղ Հանիյեն մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

Հանիյեի սպանությունից առաջ Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին։ Բեյրութի հրթիռակոծության հետևանքով սպանվել են նաև 3 խաղաղ բնակիչներ՝ 2 երեխա և 1 կին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում