Աշխարհ

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ 

Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։ 

Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։ 

Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է սգո օր։

Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել նահանգի հյուսիսարևելյան Վայանադի շրջանում: Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում