Իրան

Թեհրանում ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Պաղեստինի

1 րոպեի ընթերցում

Թեհրանում ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Պաղեստինի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարները ծածանում են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները: 

Այսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին՝ Թեհրանում նրա նստավայրին հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։

ՀԱՄԱՍ շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին ու հայտարարել, որ հարձակումն անպատասխան չի մնա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում