Իրան

ՌԴ ԱԳ նախարարը բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողություններից

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳ նախարարը բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա՝ խուսափել հետագա ապակայունացմանը հանգեցնող գործողություններից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին, առանց բացառության, որոնք ազդել են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, կանխել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի պատճառ դառնալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում