Հայաստան

Ոսկեհասկ գյուղի տներից մեկը պայթյունից փլուզվել է․ փրկարարները փլատակներից դուրս են բերել 12-ամյա երեխայի դի

1 րոպեի ընթերցում

Ոսկեհասկ գյուղի տներից մեկը պայթյունից փլուզվել է․ փրկարարները փլատակներից դուրս են բերել 12-ամյա երեխայի դի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 1-ին ժամը 06:16-ին տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ.) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում