Ռուսաստան

ՌԴ-ն Երեւանի հետ զանգվածային լրատվության ոլորտում ունի մշակված համագործակցության մեխանիզմ. Անդրեյ Նաստասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Երեւանի հետ զանգվածային լրատվության ոլորտում ունի մշակված համագործակցության մեխանիզմ. Անդրեյ Նաստասին

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական Երեւանի հետ զանգվային լրատվության ոլորտում ունի մշակված համագործակցության մեխանիզմ, մասնավորապես՝ գործում է պրոֆիլային միջկառավարական համաձայնություն, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսություն, կան շփումներ լրատվամիջոցների միջեւ։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ 

«Անցած տարի կայացել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաներ ԶԼՄ-ների հետ տարվող ինֆորմացիոն աշխատանքին վերաբերող հարցերի շուրջ, Երեւանում անցկացվել է հայ-ռուսական մեդիա ֆորում, կարծում ենք, որ հետագայում եւս մեր գործընկերների հետ կշարունակենք լուծել ծագած խնդիրները  խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ»,- ասել է Նաստասինը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում