Ֆրանսիայում անհայտ անձինք դիվերսիա են կազմակերպել հեռահաղորդակցության ցանցերի վրա

2 րոպեի ընթերցում

© PHOTO / LE PARISIEN / FREDERIC DUGIT Economie Saint denis (93) Le groupe de BTP Bouygues, a déposé une offre mercredi 5 mars pour racheter son concurrent SFR. Bouygues propose 14,5 milliards d'euros pour racheter SFR

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Ֆրանսիայում զանգվածային դիվերսիաներ են իրականացվել Bouygues, SFR և Free հեռահաղորդակցության օպերատորների ցանցային սարքավորումների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ հուլիսի լույս 29-ի գիշերը կտրվել են այդ օպերատորների մալուխները Էրոյի, Բուշ դյու Ռոնի, Ուազի, Մյոզի, Դրոմի և Օդի դեպարտամենտներում: Նախնական տվյալներով՝ գրանցվել է 28 միջադեպ, որոնցից շատերը վնասել են կապի ֆիքսված գծերը։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

Նշվում է, որ դիվերսիան չի ազդել Օլիմպիական խաղերի անցկացման վրա։ Թերթը հիշեցնում է, որ նախօրյակին Թուլուզի մերձակայքում հրկիզել են հեռախոսային կապի վերահեռարձակման  ալեհավաքը։ Հանցագործության վայրում անհայտ անձինք թողել են «Ոչ Օլիմպիական խաղերին» մակագրությունը, ինչի կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցները ենթադրություն են հայտնել, թե այդ դիվերսիան կարող էին իրականացրել Օլիմպիական խաղերի անցկացման հակառակորդները՝ ծայրահեղ ձախ ակտիվիստներից։

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26-ին, Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար էր եղել «համակարգված սաբոտաժի պատճառով»։ Բազմաթիվ գնացքների երթևեկությունը հետաձգվել էր կամ չեղարկվել՝ ազդելով 800 000 ուղևորի վրա։

Հուլիսի 29-ին տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիետը հայտարարել է, որ գնացքների բոլոր արագընթաց երթուղիները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով:

Աշխարհ

Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ

 

Հայերեն Français Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres