Աշխարհ

Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ ժամկետով ընտրվել է երկրի ղեկավար՝ հավաքելով ձայների 51 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters  գործակալությունը հաղորդում է, որ նման տվյալներ է հրապարակել ընտրական հանձնաժողովը ընտրաթերթիկների 80 %-ի հաշվարկից հետո։

Գործակալությունը նշում է, որ մի քանի էքզիթ փոլերի արդյունքներով հաղթող պետք է դառնար ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, որն, ըստ հարցումների, հավաքելու էր ձայների 65 %-ը։ 

Ըստ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի՝ Գոնսալեսը հավաքել է ձայների 44 %-ը՝ չնայած ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «տոնելու պատճառներ ունի», և խնդրել էր աջակիցներին շարունակել ընտրաթերթիկների հաշվարկի մոնիթորինգը։

Մադուրոն նախագահական պալատի մոտ հավաքված աջակիցներին ասել է, որ իր վերընտրվելը խաղաղության և կայունության հաղթանակ է։ Նա հայտարարել է, որ հուլիսի 29-ին կստորագրի հռչակագիր «ազգային մեծ երկխոսություն» անցկացնելու մասին։ 

 61-ամյա Մադուրոն Վենեսուելայի ղեկավարն է արդեն 11 տարի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում