Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

1 րոպեի ընթերցում

@“ú•ÄŠØ–h‰q‘Š‰ï’k‚ÅŠo‘‚ɏ–¼‚µˆ¬Žè‚·‚éi¶‚©‚çjŠØ‘‚̐\Œ¹¬iƒTƒ“ƒYƒC‚ɐ¥j‘–h‘ŠA–ØŒ´–«–h‰q‘ŠA•Ä‘‚̃I[ƒXƒeƒBƒ“‘–h’·Š¯‚Q‚W“úŒß‘OA–h‰qÈi‘ã•\ŽB‰ej
@“ú•ÄŠØ–h‰q‘Š‰ï’k‚ÅŠo‘‚ɏ–¼‚µˆ¬Žè‚·‚éi¶‚©‚çjŠØ‘‚̐\Œ¹¬iƒTƒ“ƒYƒC‚ɐ¥j‘–h‘ŠA–ØŒ´–«–h‰q‘ŠA•Ä‘‚̃I[ƒXƒeƒBƒ“‘–h’·Š¯‚Q‚W“úŒß‘OA–h‰qÈi‘ã•\ŽB‰ej

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարները Տոկիոյում հուշագիր են ստորագրել՝ անվտանգության եռակողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ հայտարարելով դրա ուժի մեջ մտնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ այն ինստիտուցիոնալացնում է եռակողմ անվտանգության համագործակցությունը պաշտպանական գերատեսչությունների միջև, ներառյալ՝ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության փոխանակումը, եռակողմ զորավարժությունները և պաշտպանական փոխանակումները՝ նպաստելու համար Կորեական թերակղզում, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և այդ սահմաններից դուրս խաղաղությանն ու կայունությանը: 

Երեք երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են էլ զարգացնել համագործակցությունը՝ արդյունավետորեն լուծելու համար տարածաշրջանային մարտահրավերները, դիմակայելու համար սադրանքներին և սպառնալիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում