Ռուսաստան

ՌԴ-ի Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Seismograph with paper in action and earthquake - 3D Rendering
Seismograph with paper in action and earthquake - 3D Rendering

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Կուբանի Տուապսեի շրջանում հուլիսի 27-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։

Ավելի վաղ, Տուապսեի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9.30-ին 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տուապսեի և Լազարևսկու միջև՝ ափից 40 կմ հեռավորության վրա՝ հինգ կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չէին հաղորդվում։

«3,7 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է Տուապսեի շրջանում՝ ժամը 11.19-ին, նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Տուապսեի և Լազորևսկու միջև՝ ափից 4,6 կմ խորության վրա», - հաղորդել է գործակալությունը։

Նշվում է, որ ավերածություններ կամ զոհեր չկան։ Թեև երկու հարվածներն էլ հավասար ուժի են եղել, երկրորդը ցամաքում ավելի քիչ է զգացվել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում