Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկացի զինվորականների տեղակայման ավիաբազան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արևմտյան Անբարի նահանգում հրթիռակոծության է ենթարկվել Այն ալ Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակի աղբյուրը։

Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։

Անվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ պարզելու այն շրջանը, որտեղից արձակվել են հրթիռները։ 

«Սպուտնիկ» գործակալության միջազգային ծառայության հետ զրույցում Պենտագոնի խոսնակը հաստատել է Այն ալ Ասադ ավիաբազայում տեղի ունեցած հարձակումը։ Նա հայտնել է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան, ռազմակայանը չի վնասվել։ 

Պենտագոնի խոսնակը հավելել է, որ առայժմ պարզ չէ, թե հարձակումն իրականացնելու համար ինչ սարքավորում է օգտագործվել կամ քանի արկ է արձակվել։ 

2023 թ. հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի ընթացքում Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան և դաշնակիցների ուժերը բազմիցս հարձակման են ենթարկվել։

Հայերեն Français

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26