Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի համար դիմելու դյուրին ընթացակարգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում երկարաժամկետ կացության վիզայի համար: 

«Auslandsportal նոր հարթակը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում Ձեր երկարաժամկետ կացության վիզայի համար։ Առցանց լրացրեք Ձեր դիմումը և հանձնեք Երևանում Գերմանիայի դեսպանությանը՝ դիմումի լիարժեքությունը նախապես ստուգելու համար։ Այդպես Դուք առանց սպասելացուցակում նախնական գրանցման կարող եք լավագույնս նախապատրաստվել դեսպանությունում կայանալիք արագացված անձնական հարցազրույցին, որի ընթացքում կներկայացնեք Ձեր բիոմետրիկ տվյալները (մատնահետք և լուսանկար)։

Ներկայիս պիլոտային փուլում հասանելի են միայն երկարաժամկետ կացության համար տրվող որոշակի վիզայի տեսակների (այսպես կոչված Ազգային վիզաների) համար առցանց դիմելու հնարավորությունները։ Վիզայի մյուս տեսակների, հատկապես Շանս-քարտի համար առցանց դիմելու հնարավորությունները կհաջորդեն քայլ առ քայլ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Հայերեն العربية English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները