Ղազախստանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան: