Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

3 րոպեի ընթերցում

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Արղության փողոցում հուլիսի 17-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ առկա է դանակ, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը:    

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդու մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության փողոցում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85գ. քաշով 3 փաթեթ:   

Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը նշված ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է թվով 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22գ. նախնական քաշով, ինչպես նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15գ. ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:  

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, որի նախնական արդյունքներով՝  ներկայացված փաթեթների մեծ մասում առկա սպիտակավուն երանգի, բյուրեղանման փոշեզանգվածը «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ այն իրացրած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում