Իրաքը կձգտի մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել երկրի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Իրաքի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ իշխանությունների հետ քննարկում են կոալիցիոն զորքերի դուրսբերման ծրագիրը, սակայն առայժմ կողմերը համաձայնության չեն եկել դրա գործունեության դադարեցման կամ զորքերի դուրսբերման ժամանակացույցի շուրջ։ Իրաքյան կողմն ակնկալում է, որ օտարերկրյա զինվորականների մեծ մասը կհեռանա երկրի տարածքից։ Ամերիկացի պաշտոնյաներն իրենց հերթին հույս ունեն, որ զորակազմի մի մասը կմնա Իրաքում խորհրդատվական առաքելության շրջանակներում։

Reuters-ը գրում է, Իրաքում են գտնվում մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայողներ։

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ստեղծվել է 2014 թվականին՝ առաջին հերթին հակազդելու «Իսլամական պետություն»(ԻՊ) խմբավորման ահաբեկիչներին: Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը ձգտում է պահպանելու ներկայությունն Իրաքում, որպեսզի օգնի իր զորակազմին Սիրիայում, որտեղ կան մոտ 900 ամերիկացի զինվորականներ։ 

Հայերեն Français Русский

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է բժշկական հետբուհական կրթության բարեփոխում

Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը

Արամոն և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով կվերադառնան մեծ բեմ

Կառավարությունը նախատեսում է դադարեցնել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ տրամադրելու պրակտիկան

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Չինաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցները

ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում