Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում