Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։ Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:  

ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարևոր տարր է։ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։ 

«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-նշված է ԵՄ խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունում։ 

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Հիմնադրամը ԵՄ-ին թույլ է տալիս ֆինանսավորել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են երրորդ պետությունների և տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, որոնք առնչվում են ռազմական և պաշտպանական հարցերին: 

Լիլիթ Գասպարյան 

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը