Իրավունք

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

1 րոպեի ընթերցում

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում հնարավորինս օպերատիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Աբրահամյանը։ 

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով կա երկու զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում