Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ տվյալ փողոցների փակ լինելը պայմանավորված է Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու հանգամանքով: 

«Հուլիսի 18-22-ը ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում