Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի այն պահպանել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր ժամանակներում կանայք մշտապես փորձել են ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ և խնամված տեսք ունենալ՝ դրա համար օգտագործելով  խնամքի տարբեր միջոցներ: Բնական է, որ մաշկը մշտապես խնամք է պահանջում, իսկ մեր օրերում տեխնոլոգիաների և բժշկության զարգացմանը զուգընթաց  առաջարկվում են բազմաթիվ էսթետիկ, ժամանակակից միջամտություններ,  նոր նյութեր, որոնք, ըստ մասնագետների, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքային փոփոխությունները, պահպանել առողջ և երիտասարդ տեսքը։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Իսպանիայում գործող «Էսմեդիք» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր բժիշկ Տիգրան Չալաբյանի հետ զրուցել ենք էսթետիկ բժշկության նոր միտումների զարգացման, հանդիպող սխալների և Եվրոպայում տարիների կուտակված փորձը Հայաստան բերելու և կիրառելու մասին:

Էսթետիկ բժշկությունը բժշկական մի գործառույթ է, որն ուղղված է մարդու արտաքին տեսքի շտկմանը, մաշկի որակի բարելավմանը։ 

Խոսելով վերջին տարիներին ամենուր ավելացող տարբեր էսթետիկ ծառայությունների գործունեությունից, մասնագետը խորհուրդ տվեց օգտվել բացառապես լիցենզավորված և որակյալ նյութերով աշխատող կենտրոններից:

«Բնական է՝ բոլորս էլ ծերանում ենք, և դա նորմալ է, բայց ճիշտ է փորձել գեղեցիկ ծերանալ: Գեղեցկությունը պահպանելու համար մաշկի խնամքը նպատակահարմար է սկսել վաղ տարիքից, որպեսզի հետագայում հեշտ և արդյունավետ լինի այն գեղեցիկ պահպանել։  19-20 տարեկանից նախազգուշական խնամք կամ թերապիա կարելի է  իրականացնել, բայց ոչ բոտուլոտոքսինի կամ հիալուրոնաթթվի ներարկումները,  որոնք որոշ դեպքերում փոփոխություններ են առաջացնում դիմագծերում: Կան բազմաթիվ նյութեր, դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս պահպանել  և՛ մաշկի որակը, և՛ ձգվածությունը՝ կանխարգելելով այն փոփոխությունները, որոնք տարիքին զուգընթաց նկատելի են դառնում»,-ասաց բժիշկ   Չալաբյանը:

Մասնագետն ասաց, որ երկար տարիներ, հետևելով Եվրոպայում կիրառվող էսթետիկ մեթոդների զարգացմանը, եկել է այն համոզման, որ արևմտյան երկրներում այս ոլորտը վաղուց ձգտում է բնական նյութերի կիրառմանը:

Բժիշկ Չալաբյանն ընդգծեց, որ  իր այցի գլխավոր  նպատակներից մեկը վերջին ժամանակներում աշխարհում ամենապահանջված բնական ու անվնաս վերականգնողական «Սեփական ճարպի փոխպատվաստում» թերապիան հայ բուժառուներին և մասնագետներին ներկայացնելն է: «Որքանով հասցրել եմ ծանոթանալ, Հայաստանում էսթետիկ միջամտությունների որակը բավականին լավն է, այս մեթոդը ևս կիրառվում է, սակայն վիրահատական եղանակով՝ ընդհանուր անզգայացմամբ։ Իսկ նորագույն մեթոդը թույլ է տալիս այն իրականացնել տեղային անզգայացմամբ, զգալի սեղմ ժամկետում, որից հետո բուժառուն հանգիստ կարող է տուն գնալ»,-նշեց բժիշկը։  

Բժշկի խորհուրդներին և նոր մեթոդներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք  լսել փոդքասթը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

Հայերեն Español

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին