ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

«Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավահավասարության և հակախտրականության ոլորտը շատ խնդրահարույց վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։

«Մեկնարկող ծրագրի շրջանակներում ընտրված թիրախները մարդու իրավունքի պաշտպանության համակարգի հետ կապված շատ լուրջ են և ինձ շատ մեծ ուրախության տեղիք են տալիս, որովհետև թիրախավորված են այնպիսի հարցեր, որոնք այսօր առաջնահերթ են Հայաստանում։ Եվ առաջիններից մեկը իրավահավասարության և հակախտրականության ոլորտն է։ Բազմիցս եմ արձանագրել, որ Հայաստանում այս ոլորտը շատ խնդրահարույց վիճակում է։ Եվ միանշանակ է, որ այս ոլորտում  լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն ունենք։ Անընդհատ եմ խոսել և նաև շահապաշտպանություն իրականացրել, որ մենք իրականում կարիք ունենք իրավահավասարության ոլորտը կանոնակարգող համապարփակ օրենսդրության»,- ընդգծեց Մանասյանը։

Նրա խոսքով՝  իրավահավասարության մասին օրենքի ընդունումը շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ այս ոլորտը ճիշտ ուղղությամբ կանոնակարգելու, կատարելագործելու և զարգացնելու համար։ 

«Հատուկ կուզենամ շեշտադրել, որ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան՝ անընդհատ եմ նշել թե՛ օրենքի ընդունման կարևորությունը, թե՛ օրենքի կիրարկման պատշաճ պրակտիկան և իրավահավասարության և հակախտրականության ոլորտի համապարփակ բարեփոխումները՝ սկսած կրթության բնագավառից և ավարտած տարատեսակ ոլորտներում այս բարեփոխումների իրականացմամբ»,- ասաց Մանասյանը։

Օմբուդսմենը նշեց, որ ներկայում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր թիրախներից է իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները տարբերվում են ՄԻՊ-ի նախորդ տարիներին իրականացված բարեփոխումներից։ 

«Սա արդյունք է մեր միջազգային գործընկերների, մասնավորապես ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, ՄԻՊ հաստատությունները գնահատող համապատասխան հավատարմագրման ենթահանձնաժողովի, Եվրոպական միության հետ մեր համագործակցության»,- եզրափակեց Մանասյանը։  

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ