Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաք Ցետինեում մասնակցել է երկրի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։

«Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ  քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ», - նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում