Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։