Աշխարհ

Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման զոհվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարվածի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Խան Յունիսի Ալ-Մավասի շրջանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 20, տուժել՝ ավելի քան 90 մարդ։

Իսրայելական բանակի Galei-Tzahal ռադիոկայանը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում Խան Յունիս շրջանում իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեյֆը, իսկ գրոհի հետևանքները դեռևս հայտնի չեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում