Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին հուլիսի 13-ին ժամը 08:30-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1963 թ.) և Ն. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։