Սոցիալական հարցեր

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

3 րոպեի ընթերցում

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունում հուլիսի 12-ին տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցել են տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳ նախարարությունից, նիստը կազմակերպվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանը ամփոփ տվյալների տրամադրման կատարումն ապահովելու նպատակով։

«Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովին ներկայացրեց նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված աղետի գոտում անձանց կրած բոլոր վնասների մանրամասն գույքագրմանը և գնահատմանը, ինչպես նաև վնասների փոխհատուցման կարգի սահմանմանը։ Արփինե Սարգսյանը համառոտ ներկայացրեց նիստին ընդառաջ Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերի կողմից հանձնաժողով ներկայացված՝ աղետի գոտում վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատների, բնակարանների և ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած այլ վնասների վերաբերյալ իրականացված գնահատման տվյալները։

Այդ տվյալները տեղում հավաքագրվել են ձևավորված համայնքային հանձնաժողովների կողմից և ներկայացվել համապատասխան մարզային հանձնաժողովների քննարկմանը՝ համաձայնեցնելու կազմված ակտերը մարզային հանձնաժողովների հետ հանրապետական հանձնաժողովի ամփոփմանը ներկայացնելուց առաջ։

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ հաստատել են ներկայացված տվյալները։ Առաջիկայում հանրապետական հանձնաժողովը նաև սահմանված կարգով կհրապարակի վերջնական տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում ՆԳ նախարարը հանձնարարական է տվել աջակցելու տեղերում դիմումների ընդունման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպմանը, փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։

Նշվում է, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել դիմումների ընդունման գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք մանրամասներ և հայտնել, որ ՆԳ նախարարության անձնակազմի ներկայացուցիչները տեղում կաջակցեն քաղաքացիներին դիմումների ներկայացման գործում։

ՀՀ ՆԳ ներկայացմամբ՝ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում