Մեքսիկայի քաղաքների փողոցներում 200-ից ավելի կոկորդիլոս է հայտնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթներին տեղացած հորդառատ անձրևներից հետո ավելի քան 200 կոկորդիլոս ներխուժել է Մեքսիկայի հյուսիս-արևելյան քաղաքների փողոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Ըստ իշխանությունների՝ «Ալբերտո» արևադարձային փոթորկի, իսկ այնուհետև «Բերիլ» մրրիկի առաջացրած հորդառատ անձրևներից ծովալճակներում բարձրացել է ջրի մակարդակը, ինչի պատճառով կոկորդիլոսները հայտնվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Տամպիկոն, Սիուդադ Մադերոն և Ալտամիրան, որտեղ բռնել և տեղափոխել են առնվազն 165 կոկորդիլոս։

Եվս 40-ից ավելի կոկորդիլոս տվյալ շրջաններում բռնել են հունիսին։

Շրջակա միջավայրի պահպանության դաշնային վարչությունը  շաբաթվա սկզբին հայտնել է, որ վարչության աշխատակիցները  քաղաքացիական պաշտպանության մարմինների և հրշեջների հետ զբաղվել են կոկորդիլոսների որսով՝ սոցիալական ցանցերում քաղաքների փողոցներում սողունների հայտնվելու մասին հաղորդումների, ինչպես նաև քաղաքացիների հեռախոսազանգերից հետո: 

Տամաուլիպասի նահանգի շրջակա միջավայրի քարտուղարությունը հայտնել է, որ բոլոր բռնված կոկորդիլոսներին այնուհետև բաց են թողել իրենց համապատասխան բնակության միջավայր, որտեղ նրանք վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար:

Հայերեն English

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար